W.Last – Բարձրորակ էքստրակտներ՝ ուլտրաձայնային մշակմամբ
W.Last ընկերությունը հիմնված է Հարավային Աֆրիկայում, ունի մեծ փորձ և մասնագիտացած է բուսական հումքից պրեմիում դասի էքստրակտների ու թուրմերի արտադրության մեջ։ W.Last ընկերությունն իր բարձրորակ էքստրակտներն արտադրելու համար կիրառում է ուլտրաձայնային էքստրակցիա։ Այդ էքստրակտներն օգտագործվում են բժշկական նպատակներով, սննդի համաբուրավետացման համար, ինչպես նաև կոսմետիկ և օծանելիքային արտադրանքներում։
W.Last ընկերությունը գործում է ավելի քան 100 տարի և մասնագիտացած է բուսական հումքից, օրինակ՝ խոտաբույսերից և դեղաբույսերից, պրեմիում դասի էքստրակտների արտադրության մեջ։
«Մենք կարծում ենք, որ Հարավային Աֆրիկայում միակ ընկերությունն ենք, որը կարող է բուսական հումքի էքստրակցիա կատարել տարբեր էքստրակցիոն միջավայրերում։ Նախկինում մենք օգտագործել ենք էթանոլ, ինչպես շատ այլ ընկերություններ։ Սակայն W.Last ընկերությունն առաջատար դիրքում է ջրագլիցերոլային էքստրակցիայի ոլորտում, որը չի պարունակում ո՛չ էթանոլ, ո՛չ շաքար, ինչպես նաև պրոպիլենգլիկոլային էքստրակտների ոլորտում, որոնք հիմնականում օգտագործվում են օծանելիքի, կոսմետիկայի և վեյփի արդյունաբերություններում»։
UIP1000hdT սարքը W.Last Liquid Herbs ընկերությունում՝ գերազանց որակի բուսական էքստրակտների պատրաստման համար։
«Մենք ունենք բուսական և հոմեոպաթիկ ելանյութերի էքստրակցիայի ավելի քան 20 տարվա փորձ։ Շուկայում միանշանակ կա չբավարարված պահանջարկ այնպիսի բուսական էքստրակտների նկատմամբ, որոնք հաճելի համ ունեն և իրենց հատկություններով գերազանցում են սովորական թուրմերին։ Շուկայի պահանջները բավարարելու համար մենք մեծ ներդրումներ ենք կատարել առաջադեմ տեխնոլոգիաներում և կարծում ենք, որ W.Last ընկերությունը միակն է Աֆրիկյան մայրցամաքում, որն ուլտրաձայնային տեխնոլոգիա է օգտագործում խոտաբույսերի էքստրակցիայի լայն առևտրային կիրառության համար»։
Էթանոլային էքստրակտներն ավելի քան 200 տարի արտադրվել են համեմատաբար նույն եղանակով։ Թեև էթանոլային թուրմը խիստ կայուն է և ունի բազմաթիվ բարենպաստ հատկություններ, դրա համը տհաճ է, իսկ էթանոլի բարձր տոկոսային պարունակությունը հարմար չէ երեխաների և բազմաթիվ կրոնական խմբերի համար։ Այս դժվարությունները հաղթահարելու համար W.Last ընկերությունը մշակել է էթանոլ և շաքար չպարունակող հեղուկ էքստրակտ։
«Սկզբնական փորձարկումների արդյունքները բարենպաստ էին, սակայն էքստրակցիայի տևողությունն անընդունելիորեն երկար էր, ինչը քիչ հավանական էր դարձնում առևտրային կենսունակությունը։ Ուստի մենք ամբողջ աշխարհում փնտրեցինք համապատասխան տեխնոլոգիաներ և գտանք Գերմանիայի Hielscher ընկերության ուլտրաձայնային տեխնոլոգիան։ Hielscher ընկերությունն օգնեց մեզ մեր կարիքներին հարմարեցնել սարքը և էքստրակցիայի մեթոդաբանությունը, որոնք թույլ են տալիս ստանալ սովորական մեթոդներով ստացվողից 20 տոկոսով ավելի ուժեղ էքստրակտ՝ սովորական ժամանակի մի փոքր մասում»։
Բուսական ելանյութերը, ինչպես նաև էքստրակցիայի արդյունքում ստացված նյութերը ստուգվում են անկախ լաբորատորիայում։ Արդյունքում W.Last ընկերությունը կարողացել է ստանդարտացնել էքստրակցիայի մեթոդաբանությունը և ստուգել էքստրակտների ուժգնությունը՝ համեմատելով նախորդ ստանդարտների հետ։
W.Last ընկերությունը փոքր է, սակայն աճելու մեծ մտադրություններ ունի։ Այն լրացնում է շուկայի այն բացը, երբ մեծ քանակությամբ բուսական հումքի կարիք ունեցող հաճախորդները ստիպված են երկար սպասել միջազգային առաքումներին։
«Մենք պահեստում ունենք բուսական հումքի լայն տեսականի և մեծ ծավալներ, ինչպես նաև ավելի քան 350 էքստրակտ։ Եթե հաճախորդի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ ծավալը չունենանք, անմիջապես կարտադրենք մեծաքանակ խմբաքանակը, ինչը միջինում մեկ շաբաթից պակաս ժամանակ է պահանջում»։
Հաճախորդները ոչ միայն օգտվում են պատվերի կատարման շատ ավելի կարճ ժամկետից, երբ պատվեր են տալիս W.Lastընկերությանը, այլև օգտվում են էքստրակտի պիտանիության ամբողջ ժամկետի առավելությունից։
W.last – Բուսական էքստրակտների և թուրմերի արտադրություն արդյունաբերական մասշտաբով։ Եթե հետաքրքրված եք W.Last ընկերության պրեմիում դասի էքստրակտներով, խնդրում ենք կապվել նրանց հետ՝
W.Last
հեռ.՝ +27 116 821 691
բջջ.՝ +27 116 822 817
էլ. փոստ՝ [email protected]
Կապվե՛ք մեզ հետ։ / Հարցրե՛ք մեզ։
Ուլտրաձայնային էքստրակտոր UIP1000hdT ՝ խառնիչով, խոտաբույսերից և այլ բույսերից ֆիտոքիմիական միացությունների էքստրակցիայի համար՝ պարբերական ռեժիմով։
40 Թրու Նորթ Ռոուդ
Մալբարտոն
Յոհանեսբուրգ 2059
Հարավային Աֆրիկա
հեռ.՝ +27 116 821 691
բջջ.՝ +27 116 822 817
էլ. փոստ՝ [email protected]
Պրեմիում դասի բուսական արտադրանք W.Last ընկերությունից՝ արտադրված ուլտրաձայնային էքստրակցիայով
www.wlast.co.za
