Hielscher Ultrasonics
Սիրով կքննարկենք ձեր գործընթացը։
Զանգահարեք մեզ: +49 3328 437-420
Գրեք մեզ: [email protected]

UP200Ht – Ձեռքում պահվող ուլտրաձայնային հոմոգենիզատոր

Ձեռքում պահվող UP200Ht (200W, 26kHz) հոմոգենիզատորը պատկանում է Hielscher ընկերության 200 վատտ հզորությամբ ուլտրաձայնային հոմոգենիզատորների թվային սարքերի շարքին, որոնք համալրված են նոր պարագաների լայն տեսականիով։ Նոր հնարավորությունները ներառում են թվային կառավարում և սենսորային էկրան, տվյալների ավտոմատ գրանցում, ինտուիտիվ շահագործում, ինչպես նաև էրգոնոմիկ ու բարեձև կառուցվածք՝ օգտագործման առավելագույն դյուրինությունն ու աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար։

Սարքի գործառույթներն ու զանազան պարագաները հնարավորություն են տալիս այն կիրառել տարբեր նպատակներով և ընդգրկել պարամետրերի համակցությունների շատ լայն տիրույթ։ Այս հզոր ուլտրաձայնային սարքի բնորոշ կիրառություններն են՝ հոմոգենացումը, դիսպերսումը, էմուլգացումը, դեզինտեգրումը, բջիջների քայքայումը, գազազերծումը կամ սոնոքիմիան։ Hielscher ընկերությունը մշակել է այս գերժամանակակից 200W հզորությամբ շարժական հոմոգենիզատորը՝ օգտագործողին տրամադրելու բարձր ճկունություն, օգտագործման դյուրինություն և ճշգրտության ու վերահսկման նոր մակարդակ։

Տեղեկատվության հարցում



Հենակալի վրա տեղադրված UP200Ht ուլտրաձայնային հոմոգենիզատորն օգտագործվում է հետազոտության, արդյունաբերության և արտադրության բազմաթիվ կիրառություններում։ Նեղ մասնագիտացված կիրառություն է ալկոհոլային խմիչքների և կոկտեյլների ուլտրաձայնային խառնումն ու թրմումը (միքսոլոգիա)։

UP200Ht ուլտրաձայնային խառնիչը լայնորեն կիրառվում է հետազոտական լաբորատորիաներում, որակի վերլուծության, ինչպես նաև էքստրակտների արտադրության և խոհարարական նպատակներով։

UP200Ht – ձեռքի ուլտրաձայնային համասեռացուցիչUP200Ht և UP200St ուլտրաձայնային սարքերը 200W հզորությամբ համասեռացուցիչների երկու մոդելներ են՝ նմուշների պատրաստման, էմուլգացման, դիսպերսման, արդյունահանման և քիմիական գործընթացների համար։
UP200Ht և UP200St ուլտրաձայնային սարքերը 200W հզորությամբ համասեռացուցիչների երկու մոդելներ են՝ նմուշների պատրաստման, էմուլգացման, դիսպերսման, արդյունահանման և քիմիական գործընթացների համար։

Իր նախորդների՝ UP200H և UP200S մոդելների համեմատ՝ նոր UP200Ht ուլտրաձայնային սարքն ունի բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ և օգտագործումը դյուրացնող շատ խելացի լուծումներ։ Իր 200 վատտ հզորությամբ UP200Ht սարքն ապահովում է նույն արդյունավետությունն ու հուսալիությունը, ինչ UP200H և UP200S մոդելները, սակայն առանձնանում է լիովին նոր կառուցվածքով, որն ավելի հարմար է ինչպես ձեռքում պահած, այնպես էլ հենակալի վրա տեղադրած օգտագործման համար։ Պարամետրերի համակցությունների լայն ընդգրկման շնորհիվ (ամպլիտուդի, ճնշման, ջերմաստիճանի, հոսքային խցի, ապակե սոնոտրոդի և այլնի փոփոխմամբ) UP200Ht սարքն ընդգրկում է կիրառությունների ամբողջ տիրույթը՝ հոմոգենացում, էմուլգացում, դիսպերսում, դեզինտեգրում, բջիջների քայքայում և էքստրակցիա, գազազերծում, ինչպես նաև սոնոքիմիական ու սոնոկատալիտիկ գործընթացներ՝ փոքր և միջին ծավալների համար։

UP200Ht (200W, 26kHz) լաբորատոր ուլտրաձայնային սարք՝ նմուշների նախապատրաստման, հոմոգենացման, բջիջների լիզիսի, բջջային սուսպենզիաների լուծելիացման, սպիտակուցների էքստրակցիայի, ԴՆԹ-ի ֆրագմենտացման, էմուլգացման, դիսպերսման և խառնման համար։

UP200Ht սարքը 200 վատտ հզորությամբ հզոր և հուսալի ուլտրաձայնային հոմոգենիզատոր է՝ ձեռքում պահած և հենակալի վրա տեղադրած օգտագործման համար։

Ուլտրաձայնային մշակումը կարող է կիրառվել եթերայուղերի արդյունավետ էքստրակցիայի համար։ Ուլտրաձայնային ալիքներն արդյունավետորեն առանձնացնում են կենսաակտիվ միացությունները, այդ թվում՝ ցնդող եթերայուղերը։Սովորաբար UP200Ht սարքն օգտագործվում է 0,1-ից մինչև 1000mL ծավալով նմուշների ուլտրաձայնային մշակման համար։ Hielscher ընկերությունն առաջարկում է ծայրամասի 1-ից մինչև 40mm տրամագծով տարբեր սոնոտրոդներ։ Մինչ 40mm սոնոտրոդը սահուն կերպով փոխանցում է ուլտրաձայնը համեմատաբար մեծ մակերեսով, ծայրամասի ավելի փոքր տրամագծով սոնոտրոդներն աշխատում են ավելի բարձր ամպլիտուդներով և ավելի բարձր ինտենսիվությամբ, օրինակ՝ քայքայման նպատակով կիրառությունների համար։ UP200Ht սարքը կարող է օգտագործվել նաև ավելի փոքր քանակությունների արտադրության համար՝ հիմնականում անընդհատ հոսքով, հոսքային խցերի և համապատասխան սոնոտրոդների կիրառմամբ։ FC7K հոսքային խցի հետ համակցված՝ նյութը կարելի է ուլտրաձայնով մշակել անընդհատ միջանցիկ հոսքի ռեժիմում, օրինակ՝ րոպեում 20-ից մինչև 200mL հոսքի ծավալային արագությամբ։ Չժանգոտվող պողպատից հոսքային խցում կարելի է ստեղծել մինչև 5 barg ճնշում։ Դրա շնորհիվ անընդհատ ուլտրաձայնային մշակման գործընթացները կարելի է մոդելավորել ամենափոքր մասշտաբով։ Իր հուսալիության և IP41 պաշտպանության աստիճանի շնորհիվ UP200Ht սարքը կարող է աշխատել օրական 24 ժամ (24h/7d)՝ հնարավորություն տալով մշակել օրական մինչև 180L (կախված կիրառությունից)։

Օգտագործում՝ ձեռքում պահած կամ հենակալի վրա տեղադրած

UP200Ht ուլտրաձայնային լաբորատոր սարքի բազմակողմանիությունն արտահայտվում է ոչ միայն տարբեր կիրառությունների համար դրա պիտանիությամբ, այլև օգտագործման ճկունությամբ։ Կախված կիրառությունից, մշակման միջավայրից և ուլտրաձայնային մշակման տևողությունից՝ օգտագործողը որոշում է՝ UP200Ht ուլտրաձայնային սարքն օգտագործել ձեռքում պահած, թե հենակալի վրա տեղադրած։

Կառավարման ժամանակակից միջերես

Թվային սենսորային էկրանը, դիտարկչի միջոցով հեռակառավարումը և այլ խելացի հնարավորություններ UP200Ht ուլտրաձայնային սարքը դարձնում են նորարարական և օգտագործման համար դյուրին սարք, որն ապահովում է օգտագործողի առավելագույն հարմարավետություն, ճշգրիտ կառավարելիություն և տվյալների արձանագրում։ Այս խելացի հնարավորությունների շնորհիվ Hielscher ուլտրաձայնային սարքերը հատկապես հարմար են ուլտրաձայնային մշակման կրկնելի և վերարտադրելի արդյունքներ ստանալու համար։

Լիագույն սենսորային էկրան

Սենսորային էկրանով կառավարում՝ ձեռքում պահվող UP200Ht ուլտրաձայնային հոմոգենիզատորի համարՇահագործման տեսանկյունից մեծ բարելավում է գունավոր սենսորային էկրանը։ UP200Ht սարքի՝ հպմանն ու ստիլուսին արձագանքող էկրանը երաշխավորում է հեշտ օգտագործում, աշխատանքային պարամետրի ճշգրիտ կարգավորում և ուլտրաձայնային հզորության կարգավորման ցուցադրում՝ զուգակցված օպերատորի առավելագույն հարմարավետության հետ։ Թվային կառավարման ընտրացանկի օգտագործումն ինտուիտիվ է, քանի որ այն սահմանափակված է հիմնական կարգավորումներով։ Ամպլիտուդի/հզորության կարգավորումը և իմպուլսային ռեժիմը կարելի է կարգաբերել գունավոր սենսորային սահիչով (1%, 5% կամ 10% քայլով)։ Օգտագործողն ընտրում է՝ ամպլիտուդն ու հզորությունը ցուցադրել գունավոր սյունակային գծապատկերի, թե թվային տեսքով։ ՄԵԾ ԹՎԵՐ ցուցադրման ռեժիմում ցուցադրվող տվյալները սահմանափակվում են կարևորագույն տեղեկություններով, իսկ տեսանելիությունը բարելավելու համար կիրառվում են ավելի բարձր հակադրություն և ավելի մեծ տառաչափեր։

Հեռակառավարում դիտարկչի միջոցով

Hielscher ուլտրաձայնային սարքերը կարելի է հեռակառավարել դիտարկչի միջոցով։ Ուլտրաձայնային մշակման պարամետրերը կարելի է վերահսկել և ճշգրիտ կարգաբերել՝ գործընթացի պահանջներին համապատասխան։Նոր LAN վեբ միջերեսի միջոցով UP200Ht սարքը կարելի է կառավարել ցանկացած տարածված դիտարկչով, օրինակ՝ Internet Explorer, Safari, Firefox, Mozilla, բջջային IE/Safari։ LAN միացումը շատ պարզ է՝ «միացրու և աշխատիր» սկզբունքով, և ծրագրային ապահովման տեղադրում չի պահանջում։ Ուլտրաձայնային սարքը գործում է որպես DHCP սերվեր/հաճախորդ և ավտոմատ կերպով հարցում է ուղարկում IP հասցե ստանալու համար կամ տրամադրում է այն։ Սարքը կարելի է շահագործել անմիջապես PC/MAC համակարգչից կամ կոմուտատորի կամ երթուղիչի միջոցով։ Լրացուցիչ հասանելի՝ նախապես կարգավորված անլար երթուղիչի կիրառմամբ սարքը կարելի է կառավարել սմարթֆոնների կամ պլանշետային համակարգիչների մեծ մասից, օրինակ՝ Apple iPad պլանշետից։ Միացված երթուղիչի պորտերի վերահասցեավորումն օգտագործելով՝ կարող եք ձեր UP200Ht սարքն ինտերնետով կառավարել աշխարհի ցանկացած վայրից՝ ձեր սմարթֆոնը ծառայեցնելով որպես հեռակառավարման վահանակ։

FC7KG ուլտրաձայնային հոսքային խուց՝ S26d7D սոնոտրոդի մոտ, հոսքագծում ուլտրաձայնային մշակման համար

FC7KG ուլտրաձայնային հոսքային խուց՝ S26d7D սոնոտրոդի մոտ, հոսքագծում ուլտրաձայնային մշակման համար

Ներկառուցված ցանց

UP200Ht սարքի մեկ այլ խելացի հնարավորություն է LAN ցանցի (տեղային ցանց, տե՛ս աջ կողմի շրջանակը) միջոցով շահագործումն ու կառավարումը, ինչը հեշտացնում է շահագործումը և ապահովում մշակման բարձր ճկունություն։ Ուլտրաձայնային մշակման գործընթացի ամբողջ տեղեկատվությունն ավտոմատ կերպով գրանցվում է SD տվյալների քարտի վրա։ Ներկառուցված տվիչն անընդհատ չափում է ջերմաստիճանը, իսկ երկու վառ LED լուսարձակներ լուսավորում են ուլտրաձայնով մշակվող նմուշը։

Հաճախականության ավտոմատ կարգաբերում

Ինչպես Hielscher ընկերության բոլոր ուլտրաձայնային սարքերը, UP200Ht սարքը նույնպես համալրված է հաճախականության խելացի ավտոմատ կարգաբերմամբ։ Երբ սարքը միացվում է, գեներատորը որոշում է օպտիմալ աշխատանքային հաճախականությունը։ Այնուհետև այն գործարկում է սարքն այդ հաճախականությամբ։ Դա բարելավում է մեր ուլտրաձայնային սարքերի ընդհանուր էներգաարդյունավետությունն ու հուսալիությունը։ Ձեզ մնում է միայն միացնել համակարգը։ Գեներատորը վայրկյանի մի մասի ընթացքում ավտոմատ կերպով կկարգաբերի հաճախականությունը

Չիլի պղպեղի արդյունահանում – Hielscher UP200HT ուլտրաձայնային սարքՑանկանո՞ւմ եք ինքներդ պատրաստել համեմունքների քաղվածքներ կամ սոուսներ։ Ռեստորանի խոհանոցի, կատարելագործման ձգտող շեֆ խոհարարի օգնականի կամ առևտրային արտադրողների համար Hielscher ուլտրաձայնային սարքավորումներով կարելի է կարճ ժամանակում պատրաստել բարձրորակ քաղվածքներ և սոուսներ։ Ինքներդ պատրաստեք օրգանական քաղվածքներ։ Հրաժարվեք պահածոյացնող նյութերից։ Օգտագործեք միայն Ձեր ընտրած բաղադրիչները։
Ցանկանո՞ւմ եք ինքներդ պատրաստել համեմունքների քաղվածքներ կամ սոուսներ։ Ռեստորանի խոհանոցի, կատարելագործման ձգտող շեֆ խոհարարի օգնականի կամ առևտրային արտադրողների համար Hielscher ուլտրաձայնային սարքավորումներով կարելի է կարճ ժամանակում պատրաստել բարձրորակ քաղվածքներ և սոուսներ։ Ինքներդ պատրաստեք օրգանական քաղվածքներ։ Հրաժարվեք պահածոյացնող նյութերից։ Օգտագործեք միայն Ձեր ընտրած բաղադրիչները։

Հայցեք առաջարկ այս ապրանքի համար։

Առաջարկ ստանալու համար խնդրում ենք ստորև բերված ձևաթղթում մուտքագրել ձեր կոնտակտային տվյալները։ Սարքի տիպային կազմաձևն արդեն ընտրված է։ Կարող եք փոփոխել ընտրությունը՝ նախքան առաջարկը հայցելու կոճակը սեղմելը։







Խնդրում ենք ստորև նշել, թե ինչ տեղեկություններ եք ցանկանում ստանալ:



  • UP200H լաբորատոր ուլտրաձայնային սարք՝ ձեռքով պահած և/կամ հենակի վրա աշխատելու համար

    digital ultrasonic processor, 200 watts, 26kHz; for handheld and stand-mounted use; automatic frequency tuning, amplitude adjustable from 20 to 100%, pulse adjustable from 10 to 100%, titanium horn Ø 10mm, amplitude at horn 70µm, IP30 grade, dry running protected, digital control, with colored touch-screen, integrated count-down timer (0.1sec to 99 days), shutdown when final energy input reached: Ws, Wh, kWh; automatic calibration when needed: determination of amplitude-dependent idle power to dislpay the effective energy input, data recording: amplitude, power, time, temperature on internal SD-Card (1GB), display and remote control via browser on PC or MAC without software installation, remote control via PLC, with temperature sensor, temperature indication: °C, °F (-50°C bis 200°C), temperature monitoring: variable switch-off/on points (-50°C — 200°C), LEDs for sample illumination, power supply: 24VDC, 9A, power supply unit: 100-240VAC, anti-bacterial plastic housing, weight: 1300g, sonotrode mounting with only one torque wrench, portable case and manual



  • սոնոտրոդ, պատրաստված է տիտանից, Ø2mm (3,14mm²), մոտավոր երկարությունը՝ 120mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 2ml-ից մինչև 50ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:3, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ, պատրաստված է տիտանից, Ø7mm (39mm²), մոտավոր երկարությունը՝ 95mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 20ml-ից մինչև 500ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:2.5, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ, պատրաստված է տիտանից, Ø14mm, (155mm²), մոտավոր երկարությունը՝ 80mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 50ml-ից մինչև 1000ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:1.2, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ, պատրաստված է տիտանից, Ø40mm (1257mm²), մոտավոր երկարությունը՝ 80mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 100ml-ից մինչև 1000ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:0.12, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ՝ հոսքային խցիկի հետ օգտագործման համար, փակ համակարգերի համար նախատեսված խցարարով, պատրաստված է տիտանից, Ø2mm (3,14mm²), մոտավոր երկարությունը՝ 120mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 2ml-ից մինչև 50ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:3, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ՝ հոսքային խցիկի հետ օգտագործման համար, փակ համակարգերի համար նախատեսված խցարարով, պատրաստված է տիտանից, Ø7mm (39mm²), մոտավոր երկարությունը՝ 95mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 20ml-ից մինչև 500ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:2.5, ավտոկլավացվող



  • սոնոտրոդ, պատրաստված է ապակուց (DURAN) և տիտանից, Ø26mm (531mm²), մոտավոր ընդհանուր երկարությունը՝ 200mm, ապակե մասի մոտավոր երկարությունը՝ 100mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, 50ml-ից մինչև 1000ml նմուշների համար, ամպլիտուդների հարաբերակցությունը՝ մոտ 1:0.28



  • սոնոտրոդ, պատրաստված է տիտանից, Ø18mm (254mm²), մոտավոր երկարությունը՝ 95mm, արտաքին պարուրակը՝ M6x0.75, փոշեցրման/ ցողմամբ չորացման համար



  • Հենակ՝ լաբորատոր նմուշների ուլտրաձայնային մշակման համար

    տրամագիծը՝ 12mm, պատրաստված է չժանգոտվող պողպատից, հիմքի երկարությունը՝ 300mm, լայնությունը՝ 150mm, բարձրությունը՝ 500mm



  • Սեղմակ՝ լաբորատոր նմուշների ուլտրաձայնային մշակման համար

    սեղմակ՝ 0-ից մինչև 63mm տրամագծով առարկաներ պահելու համար, պատրաստված է ալյումինից, մինչև 16.5mm տրամագծով հենակների հետ օգտագործման համար, օրինակ՝ ST1-16



  • LabLift, օրինակ՝ լաբորատորիայում ապակե բաժակներում գտնվող հեղուկների ինտենսիվ ուլտրաձայնային մշակման համար։

    նմուշները ուլտրաձայնային զոնդերի տակ հեշտությամբ տեղադրելու համար՝ ընկղմման խորությունը վերահսկելու նպատակով, չժանգոտվող պողպատ, հիմքի չափերը՝ 100x100mm, կարգավորվող բարձրությունը՝ 50-ից մինչև 125mm



  • ապակե հոսքային խցիկ՝ հովացման պատյանով, S26d2D կամ S26d7D սոնոտրոդների համար, NBR O-աձև խցարար օղակներով, ճկափողերի կցամասերով, սեղմակներով, ճկափողով (2m) և 4xGL14 պլաստիկ պտուտակավոր կափարիչով՝ ճկափողի պլաստիկ միակցիչով, ճկափողի ներքին տրամագիծը՝ 7-8mm



  • չժանգոտվող պողպատից հոսքային խցիկի ռեակտոր՝ հովացման պատյանով, S26d2D կամ S26d7D սոնոտրոդների համար, NBR O-աձև խցարար օղակներով (19×3,2mm), ճկափողի միակցիչով, պլաստիկ սեղմակներով և ճկափողով (2m), ավտոկլավացվող



  • ձայնապաշտպան տուփ, ակրիլային ապակի, բաժանվող Ø16mm ձողով, ուղղահայաց կարգավորվող հարթակով, չսահող գորգով, չափերը (LxWxH)՝ 29x20x35cm, քաշը՝ 13kg, ձայնամեկուսացումը՝ 20dB (A), չափված բաց օդում


 

UP200Ht ուլտրաձայնային սարքի համար հասանելի են տարբեր զոնդեր (սոնոտրոդներ), հոսքային խցեր և այլ պարագաներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ուլտրաձայնային համակարգի օպտիմալ կազմաձև։

UP200Ht ուլտրաձայնային սարքի համար նախատեսված տարբեր սոնոտրոդները (զոնդեր, եղջյուրաձև փոխակերպիչներ), հոսքային խցերը և այլ պարագաները հնարավորություն են տալիս ստանալ ուլտրաձայնային համակարգի օպտիմալ կազմաձև։

UP200Ht ուլտրաձայնային սարք՝ S26d2 միկրոծայրակալով, կենսաբանական նմուշների ուլտրաձայնային լիզիսի համար

UP200Ht ուլտրաձայնային սարք՝ 2mm չափով S26d2 միկրոծայրակալով, փոքր նմուշների ուլտրաձայնային մշակման համար։

Տեղեկատվության հարցում




 

Ուլտրաձայնային էմուլգացում UP200Ht սարքով՝ S26d14 զոնդովՈւլտրաձայնային նանոէմուլսիաներ․ այս տեսանյութը ցուցադրում է ջրում յուղի նանոէմուլսիայի արագ ստացումը։ UP200Ht սարքը վայրկյանների ընթացքում համասեռացնում է յուղն ու ջուրը։
Ուլտրաձայնային նանոէմուլսիաներ․ այս տեսանյութը ցուցադրում է ջրում յուղի նանոէմուլսիայի արագ ստացումը։ UP200Ht սարքը վայրկյանների ընթացքում համասեռացնում է յուղն ու ջուրը։

 

UP200Ht ուլտրաձայնային պրոցեսորը հետազոտության և գիտության մեջ

UP200Ht սարքը լայն տարածում ունեցող ուլտրաձայնային լաբորատոր հոմոգենիզատոր է, որը հաճախ օգտագործվում է հետազոտական լաբորատորիաներում և հետազոտությունների ու մշակումների կենտրոններում։ Ստորև կարող եք գտնել գիտական հոդվածների ընտրանի, որոնցում ներկայացված է UP200Ht ուլտրաձայնային պրոցեսորը։ Հոդվածներն ընդգրկում են թեմաներ՝ ուլտրաձայնային էքստրակցիայից և ախտահանումից մինչև նանոդիսպերսիաներ և նանոմասնիկների ֆունկցիոնալացում։ Եթե փնտրում եք կոնկրետ կիրառություն և դրան առնչվող գիտական հղումներ, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Սիրով կքննարկենք ձեր գործընթացը։

✕